Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Դիլիջանում կառուցվում է բնակելի համալիր` 16,5 մլն դոլար ներդրումով

02.08.2024, 16:28
Կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր
Դիլիջանում կառուցվում է բնակելի համալիր` 16,5 մլն դոլար ներդրումով

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնավոր հատվածը 16,5 մլն դոլար ներդրումով կառուցում է «ԱլԼուր» բնակելի համալիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, գրել է. 

«Դիլիջան քաղաքում՝ Շամախյան ½ հասցեում, մասնավոր հատվածի կողմից կառուցվում է «Ալլուր» բնակելի համալիրը։

Ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի։ 

Կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով»։