Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կոնվերս Բանկում ակցիաների արդյունքներ են ամփոփվել

23.08.2021, 18:23
Կոնվերս Բանկում ամփոփել են VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ երկու ակցիայի արդյունքները
Կոնվերս Բանկում  ակցիաների արդյունքներ են ամփոփվել

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկում ամփոփել են VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ երկու ակցիայի արդյունքները, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Դրանցից առաջինի շրջանակում Վիզա քարտերով ամենաշատ Card to Card փոխանցումներ կատարած եւ ստացած 10-ական հաճախորդ ստացել է Երեւան պարկի 2-ական տոմս, իսկ երկրորդ ակցիայի արդյունքում՝ Բանկի խրախուսման ծրագրի շրջանակում պարգեւատրվել են Վիզա քարտերի վաճառք իրականացրած լավագույն աշխատակիցները:

Բանկում գոհունակություն են հայտնել երկու ակցիայի արդյունքներից եւ նշել. << Card to Card փոխանցումների խթանմանը միտված ակցիայի շրջանակում՝ միայն հուլիս ամսվա ընթացքում   Card to Card փոխանցում է կատարել կամ ստացել մոտ 2000 Վիզա քարտապան, գործարքների թիվը գերազանցել է 5000-ը: Զգալիորեն աճել է նաեւ Վիզա քարտապանների թիվը: Ցուցանիշների էական աճը Բանկի առաջարկի նկատմամբ հաճախորդների վստահության եւ հետաքրքրության արդյունքն է>>:

Նշենք, որ օգոստոսի վերջին կավարտվի եւս մեկ ակցիա, որի արդյունքում որպես պարգեւ ոսկու ձուլակտորներ կստանան Վիզա վճարային քարտերով անկանխիկ գործարքներ կատարած ամենաակտիվ քարտապանները:

Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։