«Սիթի» ընկերությունը տուգանվել է 76․3մլն դրամի չափով բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար
10.11.2023,
13:19
Ընկերությունն ընդունել է իրավախախտումը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 76.3 մլն դրամի չափով տուգանել է «Սիթի» ընկերությանը՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ընկերությունն ընդունել է իրավախախտումը։
Հանձնաժողովն ուսումնասիրել է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մի շարք առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման գործընթացում ընկերության վարքագիծը։
«Պարզվել է, որ կարագ ապրանքի իրացման գործընթացում «Սիթի» ընկերության վարքագիծը պարունակել է խտրական պայմանների կիրառման, մրցակցի ապրանքների իրացման համար էական նշանակություն ունեցող պայմանների միջև չհիմնավորված տարբերությունների սահմանման կամ կիրառման հատկանիշներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մասնավորապես՝ ապրանքների իրացման գործընթացում առանց հիմնավոր չափանիշների առկայության կիրառվել են շահութաբերության այնպիսի մարժաներ, որի արդյունքում «Սիթի» ընկերության հետ փոխկապակցված «Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերության մրցակիցների համանման ապրանքները վաճառվել են առավել բարձր գներով, ինչն էլ իր հերթին «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերության համար առաջացրել է մրցակցային առավելություն՝ ապահովելով իրացման զգալի մեծ ծավալներ։–0–