Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Առաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքով

16.04.2021, 22:26
Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է շուրջ 1 միլիարդ 740 միլիոն դրամ ծավալով հարկ
Առաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է 2021 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է շուրջ 1 միլիարդ 740 միլիոն դրամ ծավալով հարկ:

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում: Բանկն ունի 62 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Ակբան Հայաստանի բանկային համակարգի խոշոր գործատուներից մեկն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–