Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

Երեկ, 10:29
Ամերիաբանկը 60 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերության կողմից արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման նախագծին
60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. Ամերիաբանկը 60 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերության կողմից արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման նախագծին՝ մեկնարկելով ՀՀ տնտեսության համար կարևորագույն նախագծի ֆինանսավորման գործընթացը։   

 Firebird, NVIDIA և Dell Technologies ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում կառուցվող տվյալների կենտրոնը դառնալու է տարածաշրջանում ամենահզորը։ Այն հնարավորություն կտա գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին մեծ ծավալով գործարկելու ժամանակակից ԱԲ տեխնոլոգիաները՝ ամրապնդելով Հայաստանի առաջատար դիրքերը աշխարհի տեխնոլոգիական քարտեզում։

Ամերիաբանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ Հայաստանում գործող տեղական և միջազգային ընկերություններին։ Բանկի կորպորատիվ պարտավորությունների պորտֆելը՝ ներառյալ լիզինգը և ֆակտորինգը, գերազանցում է 1 տրիլիոն դրամը, ինչն աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի բանկային համակարգում:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: