Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

2024 թ. մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում․ ընդհանուր առաջադրվել է 14.6 մլն դրամի տուգանք

17.06.2024, 15:12
ՊԵԿ–ը ներկայացնում է 2024 թ․–ի մայիսին «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը
2024 թ. մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում․ ընդհանուր առաջադրվել է 14.6 մլն դրամի տուգանք

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 

2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: 

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14.6 մլն դրամի չափով տուգանք: