Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

2023 թ. հոկտեմբերին 517 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, առաջադրվել է շուրջ 147մլն դրամի տուգանք․ ՊԵԿ

16.11.2023, 11:00
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 146․98 մլն դրամի չափով տուգանք
2023 թ. հոկտեմբերին 517 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, առաջադրվել է շուրջ 147մլն դրամի տուգանք․ ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 517 հարկ վճարողի մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 146․98 մլն դրամի չափով տուգանք:–0–