Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

2023 թ. հոկտեմբերին 134 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ, առաջադրվել է 62․5 մլն դրամի տուգանք․ ՊԵԿ

16.11.2023, 15:45
Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 62․5 մլն դրամի չափով տուգանք
2023 թ. հոկտեմբերին 134 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ, առաջադրվել է 62․5 մլն դրամի տուգանք․ ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 134 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 62․5 մլն դրամի չափով տուգանք:-0-