Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

2023 թ. նոյեմբերին 109 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ, առաջադրվել է 43 մլն դրամի չափով տուգանք

15.12.2023, 15:16
Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 43 մլն դրամի չափով տուգանք
2023 թ. նոյեմբերին 109 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ, առաջադրվել է 43 մլն դրամի չափով տուգանք
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 109 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 43 մլն դրամի չափով տուգանք:–0–