Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

16 տարի ապօրինի շահագործում. «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ի ապօրինի գործունեության փաստով քրվարույթ է նախաձեռնվել

Այսօր, 19:12
«Մուլտի Լեոն» ՍՊԸ-Ն Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրեական վարույթ
16 տարի ապօրինի շահագործում. «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ի ապօրինի գործունեության փաստով  քրվարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Մուլտի Լեոն» ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ հաղորդագրության, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված հողատարածքները՝ Ծովակալ Իսակովի պողոտայում, Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման մասում, Թամանցիների փողոցում և Շիրակի փողոցին հարող տարածքում, 2010 թվականին Երևան համայնքի սեփականությունը դառնալուց հետո փաստացի չեն վերադարձվել համայնքին, և «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ն, առանց որևէ իրավական հիմքի, շարունակել է օգտագործել դրանք, հայտնում են գերատեսչությունից։

Ինչպես հայտնում է Գլխավոր դատախազությունը, ընկերությունը փաստացի օգտագործել է հատկացվածից կրկնակի ավելի տարածքներ և այդ տարածքներում՝ առանց թույլտվության, իրականացրել սեղմված բնական գազի վաճառքի գործունեություն՝ վճարելով նախկին կնքված ու լուծված պայմանագրերով սահմանված փոքր տարածքների վարձավճարները:

Ուսումնասիրության արդյունքներով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս)։

«Միաժամանակ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերության (2023 թվականի մայիսի 11-ից` «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ) կողմից վերոնշյալ հասցեներում գտնվող՝ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի ու շինությունների ինքնակամ օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ Ընկերության կողմից առանց գործունեության թույլտվության սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ: