Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
0

15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ 2026 թ.-ի ընթացքում կազատվեն ներմուծման մաքսատուրքից. ՊԵԿ

12.01.2026, 17:08
Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թ.-ի հունվարի 22-ից և կտարածվի նույն օրվանից ձևակերպված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ
15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ 2026 թ.-ի ընթացքում կազատվեն ներմուծման մաքսատուրքից. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարության կողմից 2025 թ.-ի դեկտեմբերի 25-ին ընդունված՝ N 1971-Ն որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05․12․2025թ․ N 111 որոշմամբ ՀՀ-ին հատկացված՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատմամբ ներմուծվող 15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ընթացակարգը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 2023 թ.-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ընդհանուր 15 000-ից 3000-ը հատկացվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտներին, իսկ 12 000-ը՝ այլ սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց)։

Միաժամանակ, նախատեսվում է նաև վերոնշյալ 3000 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների չսպառման դեպքում՝ մնացորդը վերաբաշխել այլ սուբյեկտների միջև։

Ինչպես նշվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թ.-ի հունվարի 22-ից և կտարածվի նույն օրվանից ձևակերպված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։