Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

10,000 դրամ շահելու հնարավորություն Արդշինբանկի հաճախորդների համար

02.11.2021, 17:38
Ակցիայի ընթացքում ուղարկելով կամ ստանալով գումար արագ դրամական փոխանցումների համակարգերից որևէ մեկով՝ Բանկի յուրաքանչյուր 300-րդ հաճախորդը փոխանցումը ստանալու կամ ուղարկելու պահին կստանա նաև դրամական պարգև` 10 000 ՀՀ դրամ գումարի չափով
10,000 դրամ շահելու հնարավորություն Արդշինբանկի հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը հայտարարում է ակցիա միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով գումար ուղարկող և ստացող հաճախորդների համար՝ 2021թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Ակցիայի ընթացքում ուղարկելով կամ ստանալով գումար արագ դրամական փոխանցումների համակարգերից որևէ մեկով՝ Բանկի յուրաքանչյուր 300-րդ հաճախորդը փոխանցումը ստանալու կամ ուղարկելու պահին կստանա նաև դրամական պարգև` 10 000 ՀՀ դրամ գումարի չափով: 

Արդշինբանկի գործընկերներն են արագ դրամական փոխանցումներ իրականացնող աշխարհի խոշորագույն և առաջատար դրամական փոխանցումների համակարգերը՝ MONEYGRAM, UNISTREAM, INTELEXPRESS, RIA, CONVERSE TRANSFER, MONEYTUN, որոնց միջոցով հաճախորդները կարող են հաշված րոպեների ընթացքում արագ և մատչելի գումար ստանալ կամ ուղարկել աշխարհի տարբեր երկրներ:

Դրամական փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլով, եվրոյով և ՀՀ դրամով: Արժույթի փոխարկման դեպքում Բանկը կիրառում է արտոնյալ փոխարժեք:

Հիմնական պայմաններն են՝

·  Ակցիան գործում է 2021թ.  նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ:

·  Յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ ակցիայի պայմաններով կճանաչվի հաղթող և կստանա դրամական պարգև ավտոմատացված ծրագրի միջոցով՝ անկախ նրանից, թե ինչպես և որտեղ է կատարում գործարքը՝ Արդշինբանկի տարածաշրջանի մասնաճյուղերից մեկում, թե կոմունիկացոն կենտրոնի միջոցով:

· Բանկի կողմից հաղթող ճանաչված հաճախորդները տեղեկացվում են դրամական պարգևի մասին և այն ստանում տեղում` գործարքը կատարելու պահին: 

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–