Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Արմավիրի մարզում խոզաբուծարան կհիմնվի՝ շուրջ 2,1 մլրդ դրամ ներդրումային ծրագրով

31.07.2025, 15:33
Ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով ապրանքային խոզերի արտադրություն
Արմավիրի մարզում խոզաբուծարան կհիմնվի՝ շուրջ 2,1 մլրդ դրամ ներդրումային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում խոզաբուծարան կհիմնվի։

Կառավարությունն ընդունել է ««Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի իրականացման նպատակով առանց մրցույթի հողամաս վարձակալության իրավունքով տրամադրելուն և հողամասեր ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու, ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի հիմնական պայմանները սահմանելու մասին» որոշում:

Ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով ապրանքային խոզերի արտադրություն:

Ներդրումային ծրագրի ամբողջ ծավալը կազմում է 2 091 192 203 դրամ:

Ըստ հիմնավորման՝ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող վերոնշյալ հողամասերն այս պահին վերածվել են աղբանոցի և ներդրումային ծրագրի իրականացումը կխթանի համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, կվերացնի ստեղծված աղբանոցը և գործունեության արդյունքում առաջացած գոմաղբը կօգտագործվի հողերի բարելավման նպատակով։

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում համայնքում կստեղծվի շուրջ 49 նոր աշխատատեղ։