Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Փետրվարի 27–ի հիմնական միջոցառումների ծանուցում

26.02.2013, 20:40
Փետրվարի 27–ի հիմնական միջոցառումների ծանուցում:
Փետրվարի 27–ի հիմնական միջոցառումների ծանուցում

 11.00 – «Ելակետ»։ Ասուլիսի բանախոսներն են Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը։ Թեմա` «Ըմբշամարտն այլևս օլիմպիական խաղերի ցանկում չէ. վերջին զարգացումները»։

11.00 – «Հենարան»։ Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը կխոսի կառավարության ներկայացրած գարնանացանի աջակցման ծրագրից և մեկնարկելիք գյուղատնտեսական աշխատանքներից։

11.00 – «Նոյյան Տապան»։ Հուրերեն են՝ Ժիրայր Սեֆիլյանը - հայ ազատամարտիկ, ռազմաքաղաքական գործիչ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգող, Վարուժան Ավետիսյանը - իրավաբան, պահեստազորի գնադապետ։ Թեմա` «Ներքաղաքական անցուդարձը Հայաստանում. Հայ - ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը»։

11.00 – ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում տեղի կունենա ասուլիս` «Ռոբոտաշինությունը դպրոցից է սկսվում» թեմայով։ Մասնակիցներն են` UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանը։

12.00 – «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի կունենան հասարակական լսումներ` 1991–2012թթ.–ին Հայաստանում օտար լեզվով հրատարակված գրքերի թեմայով։ Կազմակերպիչներն են` Հրատարակիչների ազգային ասոցիացիան և «Գրքի հարթակ» ծրագիրը։

12.00 – «Ազդակ»։ «Արմենալ» գործարանի աշխատողները և նրանց ներկայացուցիչ, «Լև գրուպ» իրավաբանական ընկերության տնօերն Լևոն Բաղդասարյան։ Թեմա` «Արմենալ» գործարանի աշխատողները պատրաստվում են ծայրահեղ քայլերի։

12.00 – «Տեսակետ»։  Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյան։ Թեման` «Սումգայիթում հայերի ցեղասպանության 25-ամյակը» (կներկայացվեն փաստաթղթեր, լուսանկարներ):

12.00 – «Վարկած»։ հոգեբան Սամվել Խուդոյան։

12.00 – «Զարկերակ»։  Տեղի կունենա Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի ասուլիսը, «Ներքաղաքական հնարավոր զարգացումներ: Հասարակության և ուսանողության արձագանքը ընտրությունների արդյունքների վերաբերյա» թեմայով։

13.00 – «Տեսակետ»։  Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյան և Սպառողների միության նախագահ Արեն Պողոսյան: Թեման` «Ներքաղաքական իրավիճակը և տնտեսական քաղաքականության փոփոխման անհրաժեշտությունը»։

13.00 – Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը կազմակերպում է կլոր սեղան-քննարկում Սումգայիթում ցեղասպանության քսանհինգ ամյակի կապակցությամբ: Հրավիրված են քաղաքագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

13.00 – «Հայելի»։  Հյուրերն են ՀՀԿ-ից Մանվել Բադեյանը և նախկին ժառանգական Կարինե Հակոբյանը: Թեմա՝ հետընտրական ճգնաժամ և ժողովրդական ալիք»


13.00 – «Արմատ»։
ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը կխոսի հետընտրական զարգացումների, ընդդիմության որդեգրած դիրքորոշման, ընտրությունները կեղծված հայտարարելու հիմնավորումների ու բացթողումների մասին։

13.30 – «Փաստարկ»։ Հյուրն է ԿԸՀ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Թեմա` հետընտրական գործընթացների շուրջ։

13.30 – Նախագահը կայցելի Ազգային գրադարան։

14.00 –Երևանի քաղաքապետարանի բրիֆինգների դահլիճում տեղի կունենա աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը։

15.00 – Երևանի N190 դպրոցում (Մալաթիա–Սեբաստիա, Բ2) տեղի կունենա միջոցառում` նվիրված Սումգայիթյան ջարդերի 25–րդ տարելիցին։ Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

15.00 – ԵՊԼՀ–ում տեղի կունենա չինական «Լապտերների տոնին» նվիրված միջոցառում։ --0--