Ապրիլի 6–ից 8–ն ընկած ժամանակահատվածում նախատեսված հիմնական միջոցառումների ծանուցում
05.04.2013,
19:36
Ապրիլի 6–ից 8–ն ընկած ժամանակահատվածում նախատեսված հիմնական միջոցառումների ծանուցում
11։00 – «Պոստ Սկրիպտում»։ Իսպանիայում մարտի 24-27-ը տեղի ունեցած հեղինակավոր միջազգային մրցույթից Գրան Պրիով վերադարձած դասական մեներգիչ Կարեն Զոհրաբյանի և նրա պրոդյուսեր Սամվել Գալստյանի ասուլիսը։
11։00 – «Ելակետ»։ Ասուլիս` «Մարդու հոգեբանական փոփոխություններն ու դրանց դրսևորումները գարնանը» թեմայով: Ասուլիսի բանախոսն է հոգեթերապևտ, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը։
11։00 – «Զարկերակ» ակումբում կկայնա երկրաբան Ռուբեն Յադոյանի ասուլիսը` «Ամեն տարի ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է երկրաբանի օրը: Երկրի երկրաբանական խնդիրները և լուծման տարբերակները» թեմաներով։
11։00 – «Արմատ»։ Գրիգոր Սաղյան` կանայք և համացանցը։
12։00 – «Զարկերակ»։ Տեղի կունենա փաստաբան, «Սոցիալական արդարություն» ՀԿ փորձագետ Ռոման Ահարոնյանի, նույն ՀԿ հետազատող Գայանե Հովակիմյան և «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության բաժնի ղեկավար, հոգեբան Մարիա Թևոսյանի ասուլիսը «Մայրությունը և աշխատանքը. դրանց համատեղելիության հնարավորությունները արդի հայ կնոջ կյանքում» թեմաներով։
13։00 – «Պրես Մաստեր»։ Ասուլիսի թեմա` Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Բանախոսներ`Փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյան, դերասան` Լուիջի Չերրի (Ֆրանսիա-Իտալիա), Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի ղեկավար կազմ։
14։00 – Tom Collins PUB–ում (Պուշկինի 31 հասցեում`Կողբացի փողոցը կապող խաչմերուկ) մեկնարկում է տնտեսական ինտելեկտուալ խաղ, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում այդ ձևաչափով։ Կարող են մասնակցել բուհերի ուսանողները, ովքեր սովորում են մարքեթինգի, բիզնեսի, գովազդի, PR–ի և այլ բաժիններում։ Առաջին խաղը նվիրված է ձկնորսությանը։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մարքեթինգի հայկական ակումբ» ՀԿ–ն։
Ապրիլի 8
11։00 –«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի ասուլիսը` «Հայաստան. հայացք ԱՄՆ–ից» թեմայով։
11։00 – «Էկոլուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, մուտքը` բանկի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) տեղի կունենա երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանի և «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանի ասուլիսը։ Թեմա` երևանյան գետնանցումները. Ապագան, սպառնալիքները և այլ հարցեր։
13։00 – «Հենարան»։ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը կխոսի «Արմավիայի» սնանկության արդյունքում ավիաոլորտում տիրող իրավիճակից։
13։00 – «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովի մուլտիմեդիոն մամուլի ասուլիսը` տեսակամրջի ձևաչափով` Կիևում, Քիշնևում, Երևանում, Աստանայում «ՌԻԱ Նովոստիի» հարթակների միացմամբ։
15։00 – «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կքննարկվեն «Ժամանակն է սովորել Ռուսաստանում» մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի արդյունքները։
16։00 – ԳԱԱ–ի նախագահությունում տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի Գերագույն խորհրդի նիստը, որը կղեկավարի ԲԱՀ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը։ Օրակարգում` 2013թ.–ի ԲԱՀ–ի միջոցառումների ամենամյա ծրագրի հաստատումը։