Ստուգումների բարեփոխման հենանիշեր
07.11.2016,
11:42
Հայաստանում տեսչական համակարգի բարեփոխումը կենսական նշանակություն ունի երկրում ներդրումների հոսքի ավելացման գործում։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տեսչական համակարգի բարեփոխումը կենսական նշանակություն ունի երկրում ներդրումների հոսքի ավելացման գործում։
Այս խնդրի լուծման նպատակով 2009 թվականին Հայաստանի կառավարությունը ստուգումների գործընթացի համապարփակ բարեփոխում մեկնարկեց։ Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգը մշակվել է 2008 թվականին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)՝ «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» (Առևտուր և մրցակցություն, Համաշխարհային բանկի խումբ) ծրագրի աջակցությամբ, որի հիմնական նպատակն էր կրճատել տնտեսավարողների ստուգումներին առնչվող վարչարարության և կանոնակարգման բեռը՝ ընդսմին բարելավելով գործարար միջավայրը։ Առկա էին ևս երկու հավելյալ նպատակներ. բարելավել առողջապահությունը, անվտանգությունը և շրջակա միջավայրը, նվազեցնել ծախսերը՝ ստուգումներն առավել ծախսարդյունավետ դարձնելու միջոցով:
2009 թվականից ի վեր զգալի աշխատանք է տարվել բարենպաստ օրենսդրական դաշտ ձևավորելու ուղղությամբ, անցած մի քանի տարիների ընթացքում մեկնարկելով որոշ կարևորագույն բարեփոխումներ: Առանցքային ձեռքբերումների թվում է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի իրականացումը: Նոր համակարգը տեսչական մարմիններին հնարավորություն է տալիս առանձնացնել անվտանգության համար մեծ ռիսկ ներկայացնող տնտեսավարողներին և ավելի շատ միջոցներ հատկացնել այդ տնտեսավարողների մոտ առկա ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Ռիսկի վրա հիմնված համակարգում տնտեսավարողները բաժանվում են երեք խմբի՝ ցածր, միջին և բարձր ռիսկ ներկայացնող։
Ցածր և միջին ռիսկայնության տնտեսավարողների ստուգումների թիվը զգալիորեն պակաս է, ինչը ժամանակ և միջոցներ խնայելուց զատ, նաև համակարգն առավել արդյունավետ է դարձնում: Բարեփոխումների արդյունքում ներդրվեցին ստուգաթերթեր, որտեղ առանձնացվում են տնտեսավարող սուբյեկտի գործունեության այն ոլորտները, որոնք ենթակա են ստուգման տեսչական մարմնի կողմից։ Այս քայլով սահմանափակվում է առանձին տեսուչների կամայականության դրսևորումները և նվազեցվում կոռուպցիոն ռիսկերը։ Ներկայումս 18 տեսչական մարմիններից 9-ը ստուգումներ են իրականացնում ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված ստուգաթերթերով, մինչդեռ այլ տեսչական մարմինների ստուգումները կասեցված են։ Ռիսկի վրա հիմնված ստուգումներ իրականացնող մարմինները ներառում են առողջապահական, էներգետիկայի, օրինականության վերահսկողության, բնապահպանական, լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության, աուդիտորական գործունեության հսկողության, հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչությունները, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ Այս ոլորտում փոփոխություններից մեկը ստուգումների «պատժիչ» մոտեցումից անցումն էր «ուղղորդողի» դերին: Այդ նպատակին է ուղղված նաև տեսուչների շարունակական վերապատրաստումը, որը կոչված է ապահովելու վերջիններիս արհեստավարժությունը, ազնվությունը, հետևողականությունը և ստուգման գործընթացի թափանցիկությունը։
Այս մոտեցման նպատակն այն է, որ տեսուչն ուղղորդի տնտեսավարողներին իրավական պահանջները կատարելու գործում, այլ ոչ թե «բռնացնի» նրանց օրենքը խախտելիս և պատժի։ Այսպիսով, ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգից շահում են բոլոր շահառուները՝ սկսած տնտեսավարողներից ու սպառողներից մինչև տեսչական մարմիններ։ Այն հստակեցնում է խաղի կանոնները, իրավունքներ և պարտականություններ է սահմանում թե՛ տեսուչների, և թե՛ տնտեսավարողների համար, միաժամանակ խնայելով ներգրվված կողմերի ժամանակն ու միջոցները ։ Համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով կառավարությունը կարող է կրճատել տնտեսավարողների վարչարարական բեռը, հնարավորություն ընձեռելով խնայված միջոցները ուղղել իրենց գործի ընդլայնմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Այսուհանդերձ, տեսչական համակարգի բարեփոխումները չի կարելի համարել ավարտված։ Օրինակ, անհրաժեշտություն կա վերանայել ստուգումների մասին գործող օրենքը: Բարեփոխումները հաջողությամբ համակարգելու համար չափազանց կարևոր է մասնավոր հատվածի և տեսչական մարմինների միջև երկխոսության մշակույթի ձևավորումը: Միջազգային փորձը ևս վկայում է այն մասին, որ կանոնավոր աշխատանքային խմբերի ձևավորումը, ոչ պաշտոնական քննարկումները, աշխատաժողովներն ու սեմինարները կարևոր են շահագրգիռ կողմերի միջև փոխադարձ վստահության և ըմբռնողության մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև բարեփոխման ջանքերը խթանելու համար: Սա մասնավոր հատվածին լավ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել միջավայրի փոփոխությունների մասին, իսկ քաղաքականություն մշակողներին օգնում առավել գործնական դառնալ և իրական ընկալումներ ձևավորել՝ անհրաժեշտության դեպքում բարեփոխման օրակարգը կարգավորելու նպատակով:
Մեծապես կարևոր է նաև, որ կանոնակարգային փոփոխությունները չմնան թղթին հանձնված, այլ վերածվեն գործելակերպի, և որ տնտեսավարողները գիտակցեն իրենց իրավունքները, տեսչական համակարգի բարեփոխման մանրամասները, ինչպես նաև նոր համակարգի շրջանակում իրենց պարտավորությունները: Հանրային իրազեկման հստակ մշակված և արհեստավարժորեն գործարկված քարոզարշավն կենսականորեն կարևոր է բարեփոխման գործընթացում փոխհամաձայնություն հաստատելու և շահագրգիռ կողմերի մասնակցությունն ապահովելու համար: Այս ամենը պետք է ուղեկցվի վերապատրաստման կանոնավոր դասընթացներով, որտեղ գործարար համայնքին հանգամանորեն կներկայացվեն ստուգումների նոր կանոններն ու կանոնակարգերը:-0-
Արսեն Նազարյան,IFC –ի «Հայաստանում ներդումային միջավայրի բարեփոխումների» ծրագրի ղեկավար